13/02/2020 11:28
ԱՄՆ-ը նախատեսում է զարգացնել «ժողովրդավարության մշակույթ» Հայաստանում
ԱՄՆ Պետդեպարտամենտի ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքային հարաբերությունների բյուրոն նախատեսում է ավելի քան 640,000 դոլար հատկացնել՝ Հայաստանում «ժողովրդավարության մշակույթ» զարգացնելու համար: Այս մասին ասված է ամերիկյան գերատեսչության կողմից հրապարակված փաստաթղթերում:
Ինչպես նշված է տեքստում, որին ծանոթացել է RT-ը՝ ամերիկյան կողմից հատկացվող միջոցները կօգտագործվեն հայ բնակչության կայունությունը «բացասական ազդեցության» նկատմամբ բարձրացնելու համար:
«Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքային հարաբերությունների բյուրոյի նպատակն է ժողովրդավարության մշակույթի խթանումը, աջակցումը Հայաստանի քաղաքացիական հասարակության ջանքերին բնակչության կայունության բարձրացման վրա բացասական ազդեցությունների նկատմամբ: Այս ծրագրի նպատակն է զարգացնել քաղաքացիական հասարակության կարողությունը Հայաստանում ապատեղեկատվություն հայտնաբերելու, դրա տարածումը ճնշելու և դրա ազդեցությունը մեղմելու համար», - ասվում է փաստաթղթում:
Բացի այդ, տեքստում ասվում է, որ ծրագրի ասպեկտներից մեկը կարող է լինել տեղական ԶԼՄ-ների մոնիտորինգը՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվության հայտնաբերման համար:
Ծրագրի շրջանակներում մասնագետները կարող են, մասնավորապես, զբաղվել Հայաստանի քաղաքացիական հասարակության տեղեկատվական անվտանգության ներկայացուցիչների ուսումնասիրությամբ, որպեսզի նրանք, իրենց հերթին, կարողանան «պաշտպանվել համացանցային հարձակումներից»: Ենթադրվում է նաև, որ ծրագիրն ուղղված կլինի «ապատեղեկատվության վերաբերյալ հայ հասարակության տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը և դրա դեմ պայքարի մատչելի գործիքների ստեղծմանը»:
Ծրագրի իրականացմանը կարող են մասնակցել ինչպես ամերիկյան, այնպես էլ արտասահմանյան ոչ առևտրային և հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև մասնավոր կամ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ: Նշվում է, որ որոշ դեպքերում առևտրային կազմակերպությունները, առավելագույն հավանականությամբ, բավարարում են անհրաժեշտ պահանջները:
Անցյալ տարի հաղորդվել էր, որ ԱՄՆ պետդեպարտամենտը զբաղվելու է մերձբալթյան երկրներում «լրատվամիջոցների գրագիտության» բարձրացմամբ. ԱՄՆ բյուջեից 1,5 միլիոն դոլար է հատկացվել այդ նպատակներից: