13/02/2020 18:46
Թուրքիայում հայտարարել են սիրիացի ևս 55 զինվորի չեզոքացման մասին
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Թուրքիայի զինված ուժերը վնասազերծել են Սիրիայի Իդլիբ նահանգում սիրիական ևս 55 զինվորականի:
Այս մասին ասված է Թուրքիայի պաշտպանական գերատեսչության կայքում տեղադրված հայտարարության մեջ:
«Ըստ Իդլիբ շրջանի տարբեր աղբյուրներից ստացված վերջին տվյալների՝ հայտնի է դարձել (չորեքշաբթի, փետրվարի 12-ին-RT), որ չեզոքացվել են սիրիական ռեժիմի 55 բաղադրիչներ», - հայտնել են նախարարությունից: