13/02/2020 20:12
Պեկինում սմոգը հասել է վտանգավոր մակարդակի
Պեկինում սմոգը հասել է մարդու առողջության համար վտանգավոր մակարդակի, հայտնում են Պեկինի մետեոլոգիական ծառայությանից:
Նման մակարդակի դեպքում մարդու առողջությանը սպառնացող վտանգ կա: Չինաստանի մայրաքաղաքի որոշ շրջաններում օդում PM 2.5 մանր պինդ մասնիկների մակարդակը հասել է 325-ի, ինչը 13 անգամ գերազանցում է ԱՀԿ սահմանած շեմը:
Այս պայմաններում քաղաքային իշխանությունները սովորաբար կոչ են անում դադարեցնել շինարարական աշխատանքները, տրանսպորտի աշխատանքը, նաև՝ կրճատել աշխատաժամերը: Սակայն այժմ մեգապոլիսում պահպանվում է կարանտինային ռեժիմը, ներառյալ՝ պաշտպանիչ դիմակների պարտադիր կրումը, գրասենյակներում ու ձեռնարկություններում՝ աշխատաժամերի կրճատումը: