13/02/2020 16:39
Չեմ պատրաստվում դառնալ Գյումրու քաղաքապետ, կամ որևէ պաշտոն ստանալու նպատակ չունեմ. Մկրտիչ Արզումանյան
Դերասան Մկրտիչ Արզումանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ չի պատրաստվում հեռանալ արվեստից:
«Սիրելիներս։ Ցանկանում եմ անդրադառնալ վերջին օրերին շրջանառվող ապատեղեկատվությանը։ Ես չեմ պատրաստվում դառնալ Գյումրու քաղաքապետ, կամ որևէ պաշտոն ստանալու նպատակ չունեմ…
Ես անչափ շատ եմ սիրում իմ աշխատանքը և ասեմ ավելին, զբաղվելով իմ գործունեությամբ, լինելով իմ տեղում` արվեստի բնագավառում, շատ ավելին կարող եմ անել ոչ միայն իմ հարազատ քաղաքի, այլև իմ երկրի համար։
Հ.Գ. Քաղաքականության մեջ չեմ եղել, չկամ և հուսով եմ, որ մոտակա 100 տարիների ընթացքում չեմ լինի», - գրել է դերասանը:
Նշենք, որ նման խոսակցություններ սկսվեցին այն ժամանակ, երբ վերջինիս հետ լուսանկարներ հրապարակեցին հին ընկերները՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը: