14/02/2020 16:14
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ոչ մի դասախոս այս պահին բերման ենթարկված կամ ձերբակալված չէ. ԵՊՀ-ն հերքում է ԱԱԾ հաղորդագրությունը
ԵՊՀ մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել՝ հերքելով ԱԱԾ-ի՝ ավելի վաղ տարածած հաղորդագրությունն, ըստ որի՝ կաշառք ստացած ԵՊՀ դասախոսը բռնվել ու բերման է ենթարկվել՝ խոստովանել հանցագործության կատարումը: Հայտարարության մեջ նշված է.
«Այսօր մամուլում տարածվեց Ազգային անվտանգության ծառայության պաշտոնական հաղորդագրությունն, ըստ որի՝ ԱԱԾ-ն կոռուպցիայի դեպք է բացահայտել ԵՊՀ-ում։
Պաշտոնապես հայտարարում ենք, որ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ոչ մի դասախոս այս պահին բերման ենթարկված կամ ձերբակալված չէ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընթանում է նախաքննություն, հորդորում ենք լրատվամիջոցներին ձեռնպահ մնալ ԵՊՀ-ի վերաբերյալ վարկաբեկիչ տեղեկատվություն տարածելուց»։