14/02/2020 12:36
Փորձում ենք կիսալուծումներ գտնել՝ խաթարելով Սահմանադրության կայունությունը. Արամ Վարդևանյան (Տեսանյութ)
Սահմանադրական փոփոխության գաղափարը մեկ հանգամանք հաստատեց. մենք ունենք մի իրավիճակ, երբ 2019 թվականից Սահմանադրական դատարանը, ամբողջությամբ համալրված լինելով, մշտապես 8 դատավորով է նիստեր անցկացնում, «Սահմանադրական անվտանգություն․ մարտահրավերներ և լուծումներ» խորագրով քննարկմանն ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Այն հիմանվորումը, որը ներկայացվել էր, տեղին չէր։ Հիշեք ՍԴ անդամի և դատավորի անկյունաքարային խնդիրը. այդ հարցը, փաստորեն, լուրջ չէր, որ մենք հիմա հանրաքվեով, անցումային դրույթի մակարդակով փորձում ենք կիսալուծումներ գտնել՝ խաթարելով Սահմանադրության կայունությունը», - ասաց բանախոսը։