14/02/2020 16:28
«Samsung»-ի տնօրենների խորհրդի նախագահը հրաժարական է տվել
Հարավկորեական «Samsung» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախագահ Լի Սան Հունը լքել է պաշտոնը՝ արհմիությունների գործեունեությանը խոչընդոտելու գործով վերջերս բանտարկության դատապարտվելու ֆոնին, հայտնում է «Yonhap» գործակալությունը:
Նշվում է, որ շուտով կորպորացիայի տնօրենների խորհուրդը նոր նախագահ կնշանակի:
2019 թվականի դեկտեմբերի 17-ին Լի Սան Հունը մեղավոր է ճանաչվել այն օրենսդրությունը խախտելու համար, որը կանոնակարգում է արհմիությունների գործունեությունը: Նրան դատապարտել են 18 ամսվա ազատազրկման: Այս գործով անցնում Է «Samsung»-ի 32 աշխատակից, որոնցից 26-ը մեղավոր են ճանաչվել:
Դատապարտվածները փորձել են արհմիությունների անդամների անձնական տեղեկատվությունն օգտագործել նրանց ազդեցությունը սահմանափակելու համար: