14/02/2020 13:09
Վահագն Վերմիշյանի գործով մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի. 3-ը կալանավորվել են
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին առաջադրված՝ կաշառք ստանալու վերաբերյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի։
«Դատարանի որոշման հիման վրա նրանցից երեքի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը՝ 2 ամիս ժամանակով»,-Aysor.am-ին հայտնեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից։
Փետրվարի 10-ին Վահագն Վերմիշյանը կալանավորվեց, ձերբակալվել էր փետրվարի 5-ին։ Վերմիշյանը մեղադրվում է խոշոր չափի կաշառք ստանալու մեջ։ Ինքը՝ Վերմիշյանը, խոստովանել է, որ կաշառք է ստացել։
Վահագն Վերմիշյանը Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակվեց 2019 թվականի մարտի 21-ին։
«Որոշել եմ աշխատել իմ հայրենիքի համար», - նշանակման օրը Կառավարության նիստում ասել էր Վերմիշյանը։
Փետրվարի 6-ի կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր Վերմիշյանի դեպքին՝ ընդգծելով, թե «սա մի կողմից տխուր, վիրավորական, բայց մյուս կողմից ուրախ իրադարձություն է»։