14/02/2020 13:23
Թուրքիայում ուժեղացրել է Ռուսաստանի դեսպանատան պաշտպանությունը՝ դեսպանի դեմ սպառնալիքներից հետո
Թուրքիան ուժեղացրել է Ռուսաստանի դեսպանատան անվտանգությունն Անկարայում՝ կապված Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովի դեմ սպառնալիքների հետ, РИА Новости-ն հայտնել է դիվանագիտական առաքելության մամուլի կցորդ Իրինա Կասիմովան:
Դիվանագետն ինքն ավելի վաղ հայտնել էր, որ սիրիական Իդլիբում տիրող իրավիճակի պատճառով հակառուսական հիստերիա է գրանցվում թուրքական սոցիալական ցանցերում:
Ըստ Կասիմովայի՝ իրավիճակն իսկապես սրվել է, սակայն դեսպանի նկատմամբ սպառնալիքները թափվում են միայն ցանցային տարածքում, և դժվար թե որևէ գործողություն հետևի: Այնուամենայնիվ, անվտանգության մարմինների կողմից ձեռնարկվել են անվտանգության լրացուցիչ միջոցներ Ռուսաստանի դեսպանատան խնդրանքով:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, Իդլիբում տիրող լարվածության պայմաններում, կոչ է արել պաշտոնական Դամասկոսին դադարեցնել հարձակումը նահանգում և զորքերը դուրս բերել թուրքական դիտակետերից մինչև այս ամսվա վերջ: Հակառակ դեպքում Անկարան կպատասխանի կառավարական ուժերի գործողություններին, ընդգծել է Էրդողանը: