14/02/2020 14:08
Թուրքական զորքերը հայտնել են Իդլիբում սիրիական բանակի նոր կորուստների մասին
Թուրքիան Իդլիբում վնասազերծել է սիրիական կառավարական բանակի 63 զինվորականի, հայտնում է РИА Новости-ն` հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը:
Երկուշաբթի՝ փետրվարի 10-ին, Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ սիրիական բանակի կողմից Իդլիբի դիտակետում հրետակոծման հետևանքով հինգ թուրք զինվոր է սպանվել, ևս հինգը վիրավորվել է: Թուրքական զինվորականները հայտարարել են, որ ի պատասխան բանակը «չեզոքացրել է» սիրիական 101 զինվորականի:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, Իդլիբում տիրող լարվածության պայմաններում, կոչ է արել պաշտոնական Դամասկոսին դադարեցնել հարձակումը նահանգում և զորքերը դուրս բերել թուրքական դիտակետերից մինչև այս ամսվա վերջ: Հակառակ դեպքում Անկարան կպատասխանի կառավարական ուժերի գործողություններին: