14/02/2020 19:55
Թուրքիան հատուկ նշանակության ուժերի 400 մարտիկ է տեղակայել Իդլիբի հետ սահմանին
Թուրքիան հատուկ նշանակության ուժերի 400 մարտիկ է տեղակայել սիրիական Իդլիբի հետ սահմանին՝ սահմանային զորքերին ամրապնդելու համար, հայտնում է «Sabah» թերթը:
«Հատուկ նշանակության ուժերի 400 մարտիկ է տեղակայվել Իդլիբի հետ սահմանային տարածքում՝ սահմանապահ զորքերն ամրապնդելու համար», - գրում է թերթը:
Անցած շաբաթվա ընթացքում Թուրքիան ակտիվորեն զենք ու զրահատեխնիկա էր տեղափոխում սիրիական Իդլիբի հետ սահման: