14/02/2020 14:20
Չինացի բժիշկները կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետ միջոց են գտել
Չինացի բժիշկները մշակել են նոր կորոնավիրուսի՝ 2019-nCov-ի, հարուցած թոքաբորբի բուժման արդյունավետ եղանակ: Այդ մասին հայտնել Է ՉԺՀ-ի պետական ունեցվածքի վերահսկման և կառավարման կոմիտեն, հայտնում է ТАСС-ը::
Պացիենտներին սկսել են փոխներարկել այդ հիվանդությունից ապաքինված դոնորների արյան պլազմա: Այդ մեթոդը թույլ է տվել փրկել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող արդեն տասնյակից ավելի հիվանդների. նրանց վիճակի բարելավում է տեղի ունեցել բուժընթացից արդեն 12-24 ժամ անց:
Ապաքինվողների արյան մեջ հայտնաբերել են կորոնավիրուսի դեմ պայքարում արդյունավետ՝ մեծ քանակությամբ հակամարմիններ: Ճշտվում է, որ կենսանյութն անցնում է հատուկ ընթացակարգ, որի ժամանակ դրանում գտնվող վիրուսը ոչ ակտիվ է դառնում: