14/02/2020 14:46
Թե՛ ԽՍՀՄ-ում, թե՛ ԳԴՀ-ում ԼԳԲՏ լինելը քրեական հանցագործություն էր, ո՛չ Բրեժնևը, ո՛չ Խոնեկերը ԼԳԲՏ չեն եղել. Փաշինյանը լուսանկար է հրապարակել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել Բեռլինյան պատի ֆոնին:
«Բեռլինի պատը թանգարանային նմուշ է այլևս, նկարվելու տեղ, բայց հին ու նոր ժամանակների գործող սահման», - նշել է նա:
«Հ.Գ. Նկարում ԽՄԿԿ առաջին քարտուղար Լեոնիդ Բրեժնևը և Գերմանիայի դեմոկրատական հանրապետության ղեկավար Էրիխ Խոնեկերը:
Սա իրական, պատմական հայտնի լուսանկարի արտապատկեր է՝ Խոնեկերի և Բրեժնևի պաշտոնական հանդիպումից: Բրեժնևը այսպես էր ողջունում իր ամենահարգելի գործընկերներին:
Նկարը կապ չունի ԼԳԲՏ թեմայի հետ: Թե՛ ԽՍՀՄ-ում, թե՛ ԳԴՀ-ում ԼԳԲՏ լինելը քրեական հանցագործություն էր: Ո՛չ Բրեժնևը, ո՛չ Խոնեկերը ԼԳԲՏ չեն եղել», - գրել է Փաշինյանը: