14/02/2020 11:20
Թրամփը կարող է արգելել վարչակազմին լսելու իր հեռախոսազրույցները այլ երկրների ղեկավարների հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է արգելել վարչակազմի աշխատակիցներին լսելու իր հեռախոսազրույցները մյուս երկրների ղեկավարների հետ: Այս մասին նա հայտնել է IHeart ամերիկյան ռադիոկայանին տված հարցազրույցում:
«Դա այն է, ինչով նրանք զբաղվում էին երկար տարիներ. երբ դու զանգահարում ես այլ երկրների ղեկավարների, մարդիկ ունկնդրում են: Ես կարող եմ լիովին դադարեցնել այդ պրակտիկան»,- ասել է Թրամփը:
ԱՄՆ ղեկավարի խոսքով՝ իր խոսակցություններն ունկնդրում է մինչև 25 մարդ: Bloomberg գործակալությունը պարզաբանում է, որ նրանց թվում են Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդականները, Պետդեպարտամենտի ներկայացուցիչները և հետախուզության աշխատակիցները: