14/02/2020 17:08
Մոսկվան հավատում է, որ Թուրքիան կապահովի երկրում աշխատող Ռուսաստանի բոլոր քաղաքացիների անվտանգությունը
Կրեմլը հավատում է, որ Թուրքիան կապահովի այդ երկրում աշխատող բացարձակապես բոլոր ռուսաստանցների անվտանգությունը:
«Ինչ վերաբերում է մեր դեսպանի, Թուրքիայում Ռուսաստանի դիվանագիտական ներկրայացուցչության ղեկավարի շուրջ իրադրությանը, ապա մենք չենք կասկածում, որ թուրքական կողմն անհրաժեշտ բոլոր միջոցները կձեռնարկի Ռուսաստանի դեսպանի և բոլոր աշխատակիցների՝ Թուրքիայում գտնվող ռուսական ընկերությունների, ռուսական արտասահմանյան հիմնարկությունների առանց բացառության բոլոր աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար՝ Վիեննայի կոնվենցիային ու մեր երկկողմ հարաբերությունների ոգուն համապատասխան», - հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: