14/02/2020 17:20
Էրդողանը հայտարարել է, որ Իդլիբում Թուրքիայի գործողության նպատակն է փրկել 4 միլիոն մարդու կյանք
Անկարան որոշակի գործողություններ է ձեռնարկում Սիրիայի Իդլիբ նահանգում՝ 4 միլիոն տեղացի բնակիչների կյանքը փրկելու համար: Այս մասին ուրբաթ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Պակիստանի խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ:
«Գործողություններով, որ մենք վերջերս արել ենք Իդլիբում, կանխել ենք չորս միլիոն ճնշված մարդու կյանքին սպառնացող վտանգը։ Նրանց սպառնում են ռեժիմի ռմբակոծումներով (Թուրքիան այդպես է կոչում Սիրիայի պաշտոնական իշխանություններին)», - ասաց նա:
Թուրքիայի նախագահը նշել է, որ իր երկիրը «նպատակ ունի դադարեցնել արյունահեղությունը, տառապանքներն ու արցունքները, ցանկացած երկրում՝ Լիբիայից մինչև Եմեն»: