14/02/2020 19:18
«Ես ու դու». Վահագ Ռաշի նոր երգը նվիրված է իր կնոջն ու բոլոր սիրահարներին (Տեսանյութ)
Երգահան, երգիչ Վահագ Ռաշի նոր սիրաշատ երգն այս անգամ նվիրված է իր և կնոջ ամուսնության 6-ամյակին։ Երգը, որը կոչվում է «Ես ու Դու», նա նվիրել է կնոջը և բոլոր սիրահար զույգերին։
Ի դեպ, երգը ստեղծման հետաքրքիր պատմություն ունի: Այն գրվել է մոտ 5 տարի առաջ։
«Հիշում եմ՝ մի քանի ամիս էր, որ ամուսնացել էինք, ու ինչ-որ հարցով վիճել էի կնոջս հետ, գնացել էի մյուս սենյակում քնելու։ Դե, քանի որ չէի կարողանում քնել, վերցրեցի կիթառը, ու երգի երաժշտությունը ծնվեց։ Բայց երկար ժամանակ այս երաժշտությանը չէի անդրադառնում։ Անցած տարի Տաթև Ոսկանյանի հետ որոշեցինք նոր երգ ստեղծել, ու միանգամից այս մեղեդին եկավ մտքիս։ Տաթևը կյանք տվեց մեղեդուն` բառերի տեսքով, և ունեցանք այսպիսի ռիթմիկ գործ», - մանրամասնեց երգիչը:
Գործիքավորումը վստահվել է Արմեն Շավերդյանին, միքսն ու մասթերինգը կատարել է Սերգեյ Գասպարյանը։
«Հոլովակը հատված է իմ սիրելի ֆիլմերից մեկից՝ «Լա լա լենդ»-ից», - նշեց Վահագ Ռաշը։