15/02/2020 12:20
ԱԺ երկու հանձնաժողով փակ քննարկում կանցկացնի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հետ. Անի Սամսոնյան
ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի, Պաշտպանության և Անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովները սույն թվականի փետրվարի 18-ին, ժամը 11։00-ին անցկացնելու են համատեղ աշխատանքային փակ քննարկում ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ՝ Արտակ Դավթյանի մասնակցությամբ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։ Նա գրառման մեջ նաև հավելել է.
«Թեման` արդեն գիտեք»:
Հիշեցնենք, որ այդ հանդիպման մասին ֆեյսբուքյան իր գրառման մեջ նշել էր նաև ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: