15/02/2020 13:08
Արսեն Բաբայանը պատրաստվում է դիմել դատարան՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի ներողությունն ու հերքումը
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը մտադիր է դիմել դատարան՝ պահանջելով վարչապետից հերքում և նորողություն՝ իր հասցեին զրպարտություն տարածելու պատճառով:
«Ստիպված եմ գնալ իրավական գործընթացի՝ պաշտապանելու իմ վերաբերյալ զրպարտությունները, որ իրականացվում է ՀՀ վարչապետի կողմից: Պատրաստվում եմ դիմել դատարան՝ պահանջելու ՀՀ վարչապետից, որպեսզի հերքի ու ներողություն խնդրի ԱԺ ամբիոնից իր հայտնած տեղեկությունների համար՝ կապված իմ գործի հետ: Այդ գործընթացն իմ փաստաբանների հետ քննարկման փուլում է», - ասաց նա: