15/02/2020 16:15
Զինված հանցագործները կրակ են բացել Բեռլինի կենտրոնում, մեկ մարդ մահացել է
Ուրբաթ՝ փետրվարի 14-ի երեկոյան, Բեռլինում՝ Տեմպոդրոմի շենքի մոտակայքում, զինված հանցագործները կրակ են բացել անցորդների ուղղությամբ: Միջադեպի հետևանքով մեկ մարդ մահացել է, առնվազն յոթը՝ վիրավորվել, հայտնում է Deutsche Welle-ն:
Տղամարդուն հաջողվել է փախչել նախքան ոստիկանության ժամանումը: Դեռ պարզ չէ՝ արդյոք հանցագործությունը կապված է այն փաստի հետ, որ հայտնի թուրք կատակերգուն այս անգամ հայտնվել է երաժշտական սրահի բեմում: