15/02/2020 13:10
Բացահայտ քաղաքական հետապնդում է իմ նկատմամբ. Նարեկ Սամսոնյան (Տեսանյութ)
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը իրեն սուտ մատնության գործով մեղադրյալ ներգրավվելը քաղաքական հետապնդում է որակում:
«Սա բացահայտ քաղաքական հետապնդում է: Ես այլևս ներգրավված եմ որպես մեղադրյալ: Սա Նիկոլ Փաշինյանի ցուցումով տեղի ունեցող գործընթաց է», - լրագրողների հետ զրույցում ՀՔԾ շենք մտնելուց առաջ ասաց Սամսոնյանը:
Նա նկատեց, որ սա երկու նպատակ ունի՝ խոչընդոտել «Antifake.am» կայքի գործունեությունը, ինչը ոտնձգություն է մամուլի նկատմամբ:
Սամսոնյանը նաև ընդգծեց, որ իրեն փորձում են մեկուսացնել քարոզչության ընթացքում մինչ հանրաքվեի կայացումը:
Նարեկ Սամսոնյանը նաև տեղեկացրեց, որ հրաժարվելու է որևէ ցուցմունք տալուց: