15/02/2020 11:37
Պաշտոնական հաղորդագրությունները պետք է այնպես ձևակերպվեն, որ անհնար լինի սխալ ընկալել. Ռուբեն Մելիքյանը՝ ԱԱԾ-ի մասին
«Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է ԱԱԾ կողմից Երևանի պետական համալսարանի դասախոսին բերման ենթարկելու, ինչպես նաև ԵՊՀ գիտխորհրդի հաղորդագրությանը հետևած նոր պարզաբանմանը: Նա գրել է.
«Համամիտ եմ ԵՊՀ գիտխորհրդի նկատառումներին։ Պաշտոնական հաղորդագրությունները պետք է այնպես ձևակերպվեն, որ ոչ թե ՀՆԱՐԱՎՈՐ ԼԻՆԻ ճիշտ ընկալել, այլ ԱՆՀՆԱՐ ԼԻՆԻ սխալ ընկալել։
Մինչդեռ խնդրո առարկա հաղորդագրությունը այնպես էր ձևակերպված, որ շատերս ընկալել էինք՝ թե ենթադրյալ հանցանք կատարած անձը մեր ֆակուլտետի դասախոս է։
Անձամբ ես այնուհանդերձ կարծում եմ, որ հաղորդագրության նման բովանդակությունը դիտավորության հետևանք չէ»։