15/02/2020 15:50
Գվարդիոլայի համար պայքարում «Յուվենտուսը» ֆավորիտ է
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, հավանաբար, կլքի անգլիական ակումբը, եթե «քաղաքաբնակներին» չհաջողվի բողոքարկել իրենց հեռացումը եվրգավաթներից առաջիկա երկու մրցաշրջանների համար:
49-ամյա մասնագետին հրավիրելու հարցում հետաքրքրված են եվրոպական մի շարք թոփ ակումբներ, այդ թվում ՝ «Բարսելոնան», «Բավարիան» և ՊՍԺ-ն: Սակայն, իտալական ԶԼՄ-ները հայտնում են, որ Գվարդիոլայի համար պայքարում «Յուվենտուսը» գլխավոր ֆավորիտն է, որը առաջին տարին չէ, որ փորձում է հրավիրել իր մոտ կատալոնացի մարզչին: