15/02/2020 13:22
Ղազախստանի հարավում անկարգությունների հետևանքով տուժել է 185 մարդ
Ղազախստանի Ժամբիլ շրջանում (հանրապետության հարավում) անկարգությունների ժամանակ, որոնք տեղի են ունեցել փետրվարի 7-8-ը, 185 մարդ է վիրավորվել, հայտնում են շրջվարչակազմի մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ Ղազախստանի առողջապահության նախարարությունը հաղորդել էր, որ անկարգությունների հետևանքով ավելի քան 170 մարդ է տուժել:
Լույս փետրվարի 8-ն անկարգություններ են տեղի ունեցել Ղազախստանի հարավում գտնվող Ժամբիլ շրջանի Կորդայի շրջանում: Ըստ ՆԳՆ-ի՝ պատճառը ճանապարհային վեճն էր: Վերջին տեղեկության համաձայն, 11 մարդ է զոհվել, անկարգությունների գրեթե 50 մասնակից ձերբակալվել է: