15/02/2020 14:06
Հաիթիում հրդեհի հետևանքով զոհված երեխաների թիվն ավելացել է
Առնվազն 15 երեխա է զոհվել Հաիթիի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենս նահանգի եկեղեցուն կից մանկատան հրդեհի հետևանքով, հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հրդեհի զոհ է դարձել 14 երեխա: Նշվում է, որ հրդեհի պատճառ կարող է լինել դժբախտ պատահարը:
Կրակը տարածվել է մանկատան առաջին հարկում, որտեղ գտնվում էին ննջասենյակները: Սակայն, ըստ դատավորի, ծուխը ներթափանցել է երկրորդ հարկ, որտեղ տեղակայված էին նաև մանկական սենյակները: