15/02/2020 15:32
Աֆղանստանի արևելքում ութ մարդ է զոհվել
Աֆղանստանի արևելյան Նանգարհար նահանգում 8 խաղաղ բնակիչ է զոհվել ուրբաթ գիշերվա ընթացքում ավիահարվածի հետևանքով, հայտնում է Tolo News-ը:
Նահանգապետ Աթթաուլա Խոգիանին նշել է, որ հարձակումը տեղի է ունեցել նահանգի հյուսիսում գտնվող Սուրխ Ռոդ շրջանի Քարաք գյուղում: Միևնույն ժամանակ, աղբյուրները ալիքին հայտնել են, որ զոհվել են տեղի բնակիչները, ովքեր շուկայում գնումներ կատարելուց հետո տուն են վերադարձել:
Աֆղանական 1TV News հեռուստաալիքը նշում է, որ հարվածը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ խաղաղ բնակիչները գտնվում էին ավտոմեքենայում: