17/02/2020 11:25
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը մեկնարկած է. «Ոչ»-ի շտաբ դեռ չի գրանցվել
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը մեկնարկած է: Հիշեցնենք, որ այն կտևի մինչև ապրիլի 3-ը, հանրաքվեն տեղի կունենա ապիրլի 5-ին:
«Այո»-ի շտաբը գլխավորում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նախագահ, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։
Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ «Ոչ»-ի շտաբ ձևավորված չէ: Խորհրդարանական ընդդիմադիր երկու ուժերն էլ՝ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները հայտարարել են, որ չեն ձևավորի «Ոչ»-ի շտաբ:
Նշենք, որ սահմանված ժամկետում «Ոչ»-ի շտաբ չգրանցվելու դեպքում այն կարող է ձևավորել առնվազն 50 քաղաքացուց բաղկացած խմբի կողմից: