17/02/2020 16:42
Մեզ փորձում են ճնշել բարոյապես ու ֆիզիկապես. նպատակն է կոտրել մեր կամքը. Հայկ Ալումյան (Տեսանյութ)
Փաստաբանների նկատմամբ ճնշումները փաստաբան Հայկ Ալումյանը բաժանում է երկու խմբի։
«Մեկ՝ երբ իշխանությունները միջամտում են մեր ու վստահորդների հարաբերություններին, այսինքն՝ գաղտնալսում են, որի դեպքը մենք ունենք, կոտրում են մեր էլեկտրոնային գրագրության հասցեն, արկղը, փաստորեն, իրենց համար մատչելի դարձնելով այն, ինչ ունենք՝ հաշվի առնելով նաև որ, այդ էլ. հասցեն հաճախ փոխկապակցված է մեր մնացած բոլոր հաղորդակցման միջոցների հետ՝ Facebook, WhatsApp: Երկու՝ մեզ փորձում են ճնշել բարոյապես ու ֆիզիկապես, այսինքն, ըստ էության, նպատակն է կոտրել մեր կամքը ու կոտրել մեր ցանկությունն ու հնարավորությունը՝ քրեական գործերով պատշաճ իրավական օգնություն ցույց տալ մեր վստահորդին», - ասաց Հայկ Ալումյանը, ով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանն է։
Փաստաբանի խոսքով՝ այս երկու դեպքերը պետք է շատ լուրջ գնահատականի արժանանան։
«Մենք պիտի ինչ-որ ձևեր գտնենք՝ էս ամեն ինչին դիմակայելու», - ասաց Ալումյանը։