17/02/2020 18:11
Անկարայում երկու մարդ է վիրավորվել՝ քոլեջում հրաձգության հետևանքով
Երկու մարդ է վիրավորվել՝ Անկարայի Էթիմեսգութ շրջանում գտնվող քոլեջում հրաձգության հետևանքով, աշակերտները շենքից տարհանվել են: Այս մասին տեղեկացնում են նահանգապետի աշխատակազմից:
«Անկարայի Վելիդ Բեքդաշի անվան Անատոլիական քոլեջի պահակ Մուրաթ Էքինջին դեռևս չպարզված հանգամանաքներով ատրճանակից կրակել է ուսումնական կենտրոնի տնօրենի ուղղությամբ, ինչից հետո փորձել է ինքնասպանություն գործել: Հաստատության աշակերտները տարհանվել են շենքից», - նշվում է Անկարայի նահանգապետի կայքում:
Իշխանությունների տեղեկությամբ՝ վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց, սկսվել է հետաքննություն: