17/02/2020 15:46
Անկարայում քրիստոնյաների գերեզմանները պղծելու կասկածանքով վեց դեռահաս է ձերբակալվել
Անկարայի Մամակ թաղամասի Օրթակոյ գերեզմանատանը քրիստոնյաների գերեզմանները պղծած վեց դեռահասները ձերբակալվել են, գործը փոխանցվել է դատախազություն, հայտնում են Անկարայի նահանգապետի աշխատակազմից:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Հուրիեթ» թերթը՝ բարբարոսները պղծել էին քրիստոնյաների 20 գերեզման՝ Անկարայի Օրթակոյ գերեզմանատանը: Նրանք ցած էին նետել և կոտրել շիրմաքարերը:
Դեռահասները ձերբակալվել են գերեզմանատան պահակների կողմից, ոստիկանությունում հարցաքննությունից հետո՝ նրանց ազատ են արձակել: