17/02/2020 19:10
ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Բելառուսի դեմ զենքի վաճառքի էմբարգոն ու պատժամիջոցները
Եվրամիությունը մեկ տարով երկարաձգել է Բելառուսին զենք վաճառելու էմբարգոն։ Այդ մասին ասված է ԵՄ-ի խորհրդի հայտարարության մեջ, որը երկուշաբթի տարածվել է Բրյուսելում:
«Խորհուրդը որոշել է մեկ տարով երկարաձգել Բելառուսի դեմ սահմանափակող միջոցները՝ մինչև 2021 թվականի փետրվարի 28-ը», - նշված է հայտարարության մեջ։
Փաստաթղթում պարզաբանվում է, որ Բրյուսելը երկարաձգել է զենքի և ոստիկանական հատուկ տեխնիկայի մատակարարումների արգելքի գործողությունն, նաև այցագրային սահմանափակումները չորս բելառուս ուժայինների դեմ «1999-2000 թվականներին երկու ընդդիմադիր քաղաքական գործիչների՝ մեկ գործարարի և մեկ լրագրողի անհետացումների պատճառով»: