17/02/2020 11:50
Լավրովը՝ Իսրայելին ու Պաղեստինին վերաբերող «դարի գործարքի» մասին
Միացյալ Նահանգներն ըստ էության անտեսել է մերձավորարևելյան կարգավորման նկատմամբ միջազգայնորեն ճանաչված մոտեցումը, դա հազիվ թե օգնի բարելավելու իրադրությունը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավորովը Stampa թերթում հրապարակված հարցազրույցում:
«ԱՄՆ-ն իր ոճով առաջարկել է «մի հարվածով» լուծել արդիականության ամենահին հակամարտություններից մեկը: Ըստ որում Վաշինգտոնում ըստ էության անտեսել են մերձավորարևելյան կարգավորման՝ ընդհանուր ճանաչում գտած միջազգային-իրավական հիմքը, որը ներառում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և Գխավոր ասամբլեայի բանաձեւերը, Արաբական խաղաղ նախաձեռնությունը», - հայտարարել է Լավրովը:
Ըստ նրա՝ ԱՄՆ-ի մշակումները ենթադրում են պաղեստինյան տարածքների բոլոր հանգուցային խնդիրների՝ սահմանների, բնակավայրերի, Արևելյան Երուսաղեմի, փախստականների «վերջնական կարգավիճակի» լուծում հօգուտ Իսրայելի միակողմանի զիջումների հաշվին:
«Հազիվ թե այդ մոտեցումը նպաստի իրադրության շտկմանը: Դա է մատնանշում նաև այն փաստը, որ այսպես կոչված «դարի գործարքը» պաղաստինցիները կտրականապես մերժում են»,- ասել է Լավրովը: