17/02/2020 19:23
Լիբիայում աղետալի են անվանել իրավիճակը երկրում՝ նավթային տերմինալների շրջափակման պատճառով
Լիբիայի ազգային համաձայնության միջազգայնորեն ճանաչված կառավարության ղեկավար Ֆայիզ Սարաջն աղետալի է անվանել իրավիճակը երկրում՝ նավթային տերմինալների շրջափակման պատճառով:
«Միջազգային հանրությունը, որը Լիբիայում կայունության կոչ է անում, որևէ հստակ գործողություն չի ձեռնարկում՝ կապված նավթային տերմինալների շրջափակման հետ: Դա լիբիացիների համար գոյատևման հիմնական աղբյուրներից է: Այժմ կենտրոնական բանկը ստիպված է բյուջե պատրաստել՝ հիմնվելով միայն առկա ֆինանսական ռեզերվների վրա», - ասել է նա «The Times»-ին տված հարցազրույցում:
Ըստ «National Oil Corporation»-ի՝ Լիբիայում նավթի արդյունաբերության ծավալները նվազել են 1,2 մլն բարելով՝ հասնելով մինչև օրական 163,6 հազար բարել: Վնասները գնահատվում են 1,4 մլրդ դոլար:
Ներկա պահին Լիբիայում զուգահեռ գոյություն ունի իշխանություն երկու գործադիր մարմին՝ Տրիպոլիում ազգային համաձայնության կառավարությունը և ժամանակավոր կաբինետը, որը գործում է երկրի արևելքում՝ խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի հետ համատեղ: