17/02/2020 18:17
ԱՄԷ-ն արաբական առաջին ատոմակայանի գործարկման արտոնագիր է ստացել
ԱՄԷ-ի ատոմային գործունեության կարգավորման համերկրային գործակալությունն (FANR) Էմիրություններում «Barakah» ատոմակայանի առաջին բլոկի գործարկման արտոնագիր է տվել: Այդ մասին երկուշաբթի կայացած մամուլի ասուլիսում հայտնել է ՄԱԳԱՏԷ-ում ԱՄԷ-ի մշտական ներկայացուցիչ և գործակալության տնօրենների խորհրդի փոխղեկավար Համադ ալ-Քաաբին:
Մամուլի ասուլիսը վարչության կողմից հեռարձակվել է սոցիալական ցանցում:
«Պաշտոնապես հայտարարում ենք ատոմային էլեկտրակայանի առաջին բլոկի գործարկման թույտվություն տալու մասին: Դա պատմական պահ է ԱՄԷ-ի համար, որը դարձել է տարածաշրջանում ատոմակայան ունեցող առաջին երկիրը», - ասել է ալ-Քաաբին:
Նա պարզաբանել է, որ թույլտվություն ստանալուց հետո «Nawah Energy Company» ընկերությունը, որը պատասխանատու է կայանի շահագործման համար, կսկսի կայանի նախապատրաստումն առևտրային աշխատանքին: