17/02/2020 11:37
Չավուշօղլուն խոսել է Իդլիբի վերաբերյալ Թուրքիայի և Ռուսաստանի բանակցությունների մասին
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Մոսկվան և Անկարան շարունակում են բանակցությունները՝ սիրիական Իդլիբ նահանգում իրավիճակը կարգավորելու համար: Այս մասին հայտնում է «Известия»-ն:
Ըստ նրա՝ առջևում դեռ շատ աշխատանք կա:
«Մենք չպետք է թույլ տանք, որ սիրիական խնդիրը վնասի մեր համագործակցությանը և ազդի մեր հարաբերությունների վրա», - ասել է Թուրքիայի արտգործնախարարը:
Չավուշօղլուն նշել է, որ կողմերը վերջնական որոշումը կկայացնեն Իդլիբի վերաբերյալ՝ փետրվարի 17-ին Մոսկվայում երկու երկրների պատվիրակությունների հանդիպումից հետո: