17/02/2020 14:57
Ճապոնական ավտոկոնցեռնները վերսկսում են արտադրությունը Չինաստանի գործարաններում
Ճապոնական ավտոկոնցեռնները Չինաստանում վերսկսել են աշխատանքն իրենց գործարաններում, որը դադարեցվել էր նոր կորոնավիրուսի բռնկման պատճառով, հայտնում է «Kyodo» գործակալությունը:
Հաղորդվում է, որ Չանչուն և Գուանչժոու քաղաքներում ձեռնարկությունները վերագործարկել է «Toyota Motor» ընկերությունը:
Արտադրողն ավելի վաղ պլանավորում էր ՉԺՀ-ում իր գործարանների աշխատանքը վերսկսել փետրվարի հենց սկզբին՝ լուսնային Ամանորի առիթով հանգստյան օրերից հետո, այնուհետև հետաձգել էր մինչև փետրվարի 10-ը, սակայն Չինաստանում իրադրությունը կորոնավիրուսի բռնկման պատճառով չէր բարելավվել, և ժամկետները հետաձգվել էին:
Ճապոնիայի մյուս կոնցեռնը՝ «Mazda»-ն, այսօր նույնպես գործարկել է գործարանը Նանկին քաղաքում: