18/02/2020 13:36
Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա. Ֆելիքս Թոխյան
Սահմանադրական դատարանի դատավոր Ֆելիքս Թոխյանը պնդում է՝ որ ՍԴ-ում չկա ճգնաժամ:
«Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա», - լրագրողներին ասաց նա:
Aysor.am-ի հարցին՝ ինչպե՞ս է վերաբերում այն հանգամանքին, որ Վահե Գրիգորյանն աշխատանքի չի գալիս, բայց աշխատավարձ է ստանում, Թոխյանն ասաց.
«Դուք իրեն էդ հարցով դիմեք»:
Նա նշեց, որ մի քանի անգամ հանդիպել է Վահե Գրիգորյանին և որպես ավագ դատավոր խորհուրդներ տվել:
«Երբ եկել եմ ՍԴ, միակն եմ եղել, ով պապի չէր, այսօր միակն եմ դատարանում, ով պապի է: Ավագի իրավունքով իմ հորդորներն ուղղակի ասել եմ», - ասաց Թոխյանը:
Թե ինչ խորհուրդներն է տվել Գրիգորյանին, Թոխյանը չմանրամասնեց: