18/02/2020 13:20
Ֆելիքս Թոխյանն ԱԺ նախագահի հետ հանդիպմանը վաղ կենսաթոշակի գնալու հարցը չի քննարկել
ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը չի հերքում՝ հանդիպել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ:
«Եվ որպես ուսանող, և որպես ԱԺ նախագահ եմ հանդիպել», - լրագրողներին ասաց Թոխյանը՝ նկատելով, որ Միրզոյանն իր ուսանողն է եղել:
Դիտարկմանը, թե արդյոք հանդիպման ժամանակ քննարկվել է ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի գնալու հարցը, Թոխյանն ասաց.
«Ոչ»:
Ճշտող հարցին, թե արդյոք պատրաստվում է օգտվել վաղ կենսաթոշակի իրավունքից, Թոխյանն ասաց.
«Ես իմ կարծիքը կասեմ, ժամանակ դեռ ունենք»:
Aysor.am-ի ճշտող հարցին, թե արդյոք տեղյակ է ՍԴ այլ դատավորներ ևս հանդիպել են ԱԺ նախագահի հետ, Թոխյանն ասաց.
«Դուք տեղյա՞կ եք՝ ՍԴ դատավորները ո՞ւմ հետ, որտե՞ղ, ո՞նց են հանդիպում: Ես տեղյակ եմ՝ իմ կինն ում հետ, ոնց ա հանդիպում»:
Հիշեցնենք, որ ՍԴ դատավորները վաղ կենսաթոշակի օրենքից օգտվելու հնարավորություն ունեն մինչև փետրվարի 27-ը: