18/02/2020 13:50
Բանակում կադրային փոփոխություններ կլինեն. ԶՈՒ ԳՇ պետ
Կադրային փոփոխություններ կլինեն, լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը։
«Իսկ Արցախի Պաշտպանության նախարարի հրաժարականը մեր իրավասության խնդիրը չէ։ Դա Արցախի նախագահի և Պաշտպանության նախարարի խնդիրն է։ Ինչ որոշում կընդունի ղեկավարությունը, մենք պարտավոր ենք կատարել», - ասաց նա։
Արտակ Դավթյանը նաև ընդգծեց՝ ոլորտում կատարված և կատարվող միջոցառումների մասին չէր ցանկանա մանրամասներ ներկայացնել։
«Ուղղակի կփորձեմ տեղեկատվության հետ կապված բացը լրացնել, որպեսզի կատարված միջոցառումների մասին ինֆորմացիան հասու դարձնենք հասարակությանը», - ասաց նա։
Հարցին՝ ո՞վ է պատասխանատվություն կրելու բանակում վերջին շրջանում գրանցված զոհերի համար, Արտակ Դավթյանը պատասխանեց.
«Մենք ունենք օրենք, օրենքի առջև բոլորը հավասար են։ Մեղավորը կորոշվի դատարանի վճռով։ Ինչ վերաբերում է կարգապահական տույժերին, ապա բոլոր դեպքերով ծառայողական քննություններ են անցկացվում։ Մենք ունենք և՛ պաշտոնից հեռացումներ, և՛ զորացրումներ, ունենք նաև խրախուսումներ։ Աշխատելու բավական տեղ կա», - ասաց նա։