18/02/2020 14:04
Բանակում արտոնյալներ չլինելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում. Արտակ Դավթյան
Բանակում արտոնյալներ չլինելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում, հաշվառումներ ունենք։ Սակայն չեմ ուզում բացել այն ռազմավարությունը, որն այս ուղղությամբ տանում ենք, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը։
Հարցին՝ ԶՈՒ ԳՇ-ն իր առջև խնդրիր դրե՞լ է, որպեսզի բանակում խաղաղ պայմաններում զոհեր չունենանք, բարձրաստիճան զինվորականը պատասխանեց.
«Այո՛, 13 զոհից 8-ի հստակ պատճառը մենք գիտենք։ Մնացած՝ ինքնասպանության հասցնելու դեպքերին, բոլորի վերաբերյալ կան հարուցված քրեական գործեր։ Որտեղ ի հայտ ենք բերում բացթողումներ, շրջաբերականով ամբողջ ԶՈՒ հրամանատարական կազմին ներկայացնում ենք դեպքի նկարագիրը, ծնող պատճառները։ Դա կատարում ենք ոչ պակաս, քան ամեն շաբաթը մեկ»։
Անդրադառնալով բանակում որոշ անընդունելի բարքերի հարցին՝ Արտակ Դավթյանը հաստատեց, որ նման երևույթ իսկապես առկա է։
«Այդ տվյալները պարբերաբար ներկայացվում են, առաnց դրանց` մեր աշխատանքը գրեթե զրոյի կհավասարվի։ Եթե որևէ սպա կամ պաշտոնակատար անձ հանցանք է կատարել, դա կոծկելը ձեռնտու չէ բանակին։ Բանակում, միանշանակ, տաբուներ չկան», - հավաստիացրեց բարձրաստիճան զինվորականը։
Վերջում նա տեղեկացրեց, որ 2019-ի հունիսից մինչ այս պահը բանակում կանխվել է ինքնասպանության 8 դեպք։