18/02/2020 14:31
Բակո Սահակյանն ընդունել է Հակոբ Արշակյանին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 18-ին ընդունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանին:
Հանդիպմանը, որին մասնակցել է ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը, քննարկվել են Արցախում գիտատար ոլորտների զարգացմանը և այս համատեքստում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: