18/02/2020 15:44
Թուրքիայում արտոնել են 98 մարդու ձերբակալումը՝ FETO-ի հետ կապերի համար
Թուրքիայի դատախազության մարմիններն 98 մարդու կալանավորման օրդեր են տվել, որոնք կասկածվում են «Ֆեթուլլահականների ահաբեկչական կազմակերպության» (FETO) հետ կապերի համար։ Այս կազմակերպությանն Անկարան մեղադրում է 2016 թվականի հուլիսին հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ:
Ինչպես հայտնել է «Haberturk» հեռուստաալիքը, նրանցից 33-ը Թուրքիայի արդարադատության նախարարության գործող աշխատակիցներ են:
Նախարարության աշխատակիցների ձերբակալման գործողությունները միաժամանակ սկսվել են երկրի 15 նահանգներում, այդ թվում՝ Անկարայում: Մինչ այժմ 50 կասկածյալ է ձերբակալված 71-ից:
Ձրբակալություններ են տեղի ունեցել ևս 11 նահանգներում այն գործով, որը վարում են Ադանայի նահանգի իշխանությունները:
27 մարդ կասկածվում է ոստիկանությունում պաշտոններ զբաղեցնելու համար քննությունների արդյունքների կեղծման համար: Նրանց ձերբակալել են և տարել հարցաքննության: