18/02/2020 09:35
«Հրապարակ». Ռեյտինգայինով ընտրված պատգամավորները պետք է իրենց ընտրողներին բացատրեն՝ «սա Նիկոլ Փաշինյանի լինել-չլինելու հանրաքվեն է»
«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը պաշտոնապես մեկնարկեց երեկ։ «Այո»-ի ճամբարում արտաքուստ լռություն էր, կիրակի ՔՊ վարչության նիստում որոշել են բացահայտ քայլ չանել, քանի դեռ չի ձևավորվել «ոչ»-ի ճակատը, որ հասկանան՝ ինչ մարտավարություն որդեգրեն։
Սակայն որոշվել է ռեյտինգայինով ընտրված պատգամավորներին պատվիրակել մարզային հանդիպումները, որ գնան, իրենց ընտրողներին բացատրեն՝ «սա Նիկոլ Փաշինյանի լինել-չլինելու հանրաքվեն է»։ Երեկ նույնպես խմբակցության նիստ է հրավիրվել և պատգամավորներին ասվել է, որ հնարավորինս զգույշ լինեն իրենց հայտարարություններում, ավելի շատ գործեն, քան խոսեն։ Իսկ «ոչ»-ի ճակատը կձևավորվի այսօր։ Ճակատում ներգրավված են բացառապես իրավաբաններ, համակարգողն «Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանն է»: