18/02/2020 16:43
Իրանում 8 մարդ է դատապարտվել՝ ԱՄՆ-ի օգտին լրտեսության համար
Իրանի իշխանություններն ութ մարդու են ձերբակալել Միացյալ Նահանգների օգտին լրտեսության համար, հայտնել է Իրանի Գերագույն դատարանի պաշտոնական ներկայացուցիչ Ղոլյամ Հոսեյն Իսմայիլին:
Ինչպես հայտնում է ISNA գործակալությունը՝ Իսմայիլին թվարկել է Իրանի այն 8 քաղաքացիների անունները, որոնք վեցից մինչև տասը տարվա բանտարկության են դատապարտվել «ԱՄՆ-ի կառավարության հետ համագործակցելու» համար:
Պաշտոնյան նշել է, որ «այսպես կոչված շրջակա միջավայրի գործով մեղադրվողները, Իրանի դատական իշխանությունների կարծիքով, կատարել են գործողություններ, որոնք սպառնում են ազգային անվտանգությանը»:
«Դատավճիռը հաստատվել է վճռաբեկ դատարանի կողմից, և այն վերջնական է», - ավելացրել է նա:
Արևմտյան ԶԼՄ-ների տեղեկատվությամբ՝ մեղադրյալները ձերբակալվել են մոտավորապես երկու տարի առաջ: Ընդ որում՝ նրանց մի մասը, բացի Իրանի քաղաքացիությունից, ունի ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն: