18/02/2020 13:28
ԳՇ պետի հետ այսօր կայացած հանդիպումն իսկապես բավականին արդյունավետ և ինֆորմատիվ էր. Նաիրա Զոհրաբյան
ԶՈՒ ԳՇ պետի հետ այսօր կայացած հանդիպումն իսկապես բավականին արդյունավետ և ինֆորմատիվ էր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ մարդու իրավուքնների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը։
«Բազմաթիվ մտահոգություններ, որ ունեիքն թե՛ որպես պատգամավոր, թե՛ որպես քաղաքացի, ստացան անաչառ պատասխաններ։ Մենք շատ գործ ունենք անելու որպես օրենսդիր։ Ունեցանք հստակ պայմանավորվածություններ ԶՈՒ գլխավոր շտաբի հետ համատեղ աշխատելու», - ասաց բանախոսը։
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյան իր հերթին հավելեց, որ քննարկված հարցերը գաղտնիության մեծ տեսակարար կշիռ են պարունակում։
«Պետք է ելնենք նրանից, որ փետրվարին Զինված ուժերում տեղի ունեցածը մեզ ստիպում է ամեն ինչ անել բանակի համար։ Այսօր բանակը չպետք է թիրախավորել, բոլորը պտք է լինեն բանակի կողքին», - ասաց նա։