18/02/2020 17:56
Ռուսաստանը և Թուրքիան Մոսկվայում Իդլիբի շուրջ բանակցությունների երկրորդ փուլն են սկսել
Ռուսաստանի և Թուրքիայի պատվիրակությունները երեքշաբթի Մոսկվայում սկսել են սիրիական Իդլիբի իրադրության շուրջ բանակցությունների երկրորդ փուլը, հայտնում է «Anadolu»-ն:
Ըստ գործակալության՝ բանակցություններն սկսվել են Մոսկվայի ժամանակով 10:00-ին (Երևանի ժամանակով 11:00-ին) և անցկացվում են մամուլի համար փակ ռեժիմով:
Թուրքական պատվիրակությունը գլխավորում է փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը:
Փետրվարի 8-ին և 10-ին Անկարայում բանակցությունների երկու փուլ է անցկացվել ՌԴ-ի և Թուրքիայի պաշտոնատար անձանց միջև: Ռուսական կողմը կոնսուլտացիաներ է անցկացրել Օնալի գլխավորած թուրքական պատվիրակության հետ, նաև զրույց՝ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընի հետ:
Գլխավորապես քննարկվել է իրադրությունն ապաԷսկալացիայի իդլիբյան գոտում: