18/02/2020 12:53
Փորձագետ. ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները կտևեն առնվազն մեկ տարի
Առնվազն մեկից միչև մեկուկես տարի կպահանջվի ԱՄՆ-ում նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման և կլինիկական փորձարկումների համար: CNN հեռուստաընկերության եթերում այս կարծիքն է հայտնել ամերիկացի վիրուսաբան, Ալերգիական և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին:
«Եթե դրա տարածումն ավելի անորոշ բնույթ ընդունի ամբողջ աշխարհում, ապա կստեղծվի գլոբալ համավարկի առաջացման իրական վտանգ: Այժմ ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգներում (կորոնավիրուսի) ռիսկը նվազագույնն է, իսկ մարդիկ պետք է զբաղվեն իրենց սովորական գործերով: Սակայն դա (կորոնավիրուսի հետ կապված իրադրությունն) անհրաժեշտ է հսկել, որովհետև ամեն ինչ կարող է փոխվել», - նախազգուշացրել է վիրուսաբանը:
Նրա գնահատմամբ՝ ԱՄՆ-ում նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակումը և կլինիկական փորձարկումներն ավարտելու համար կպահանջվի «առնվազն մեկից մինչև մեկուկես տարի»: