18/02/2020 13:58
Ավստրալիան կորոնավիրուսի դեմ պայքարին 1,3 մլն դոլար է նվիրաբերելու
Ավստրալիայի կառավարությունը 2 մլն ավստրալական դոլար (1,3 մլն ԱՄՆ դոլար) է տրամադրելու կորոնավիրուսի նոր տեսակի դեմ պատվաստանյութի մշակման համար, նշված է երկրի վարչապետ Սքոթ Մորիսոնի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
«Մեր կառավարության առաջնահերթությունն է Ավստրալիայի բնակիչների անվտանգության ապահովումը, և այս 2 մլն դոլարը կօգնի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակմանը», - նշված է հաղորդագրության մեջ:
Ավստրալիայի տարածքում այս պահին հաստատված է կորոնավիրուսով վարակման 185 դեպք: Դրանից բացի, վիրուսը հայտնաբերվել է ավելի քան 20 ավստրալացիների մոտ, որոնք գտնվում էն Ճապոնիայում Diamond Princess զբոսանավում: