18/02/2020 12:45
Վրաստանում ընդդիմությունը բողոքի ցույց է անցկացնում խորհրդարանի մոտ
Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները և նրանց կողմնակիցները հավաք են անցկացնում վրացական խորհրդարանի առջև, նրանք բողոքում են երկրի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի նշանակման դեմ, ով նախկինում զբաղեցնում էր այդ պաշտոնը, սակայն լքել էր այն դեռահասի սպանության աղմկահարույց գործի պատճառով:
Ցուցարարները սուլում են պատգամավորների հետևից, որոնք շենք են մտնում կամ դուրս գալիս: Ակցիայի մասնակիցները նաև փորձել են փակել խորհրդարանի մուտքի հարակից ճանապարհը, բայց չեն կարողացել դա անել:
Վրաստանի խորհրդարանը վեց տարի ժամկետով է ընտրում գլխավոր դատախազին: