Պայքար էր ծավալվում ոչ միայն մարզադաշտերում, այլև՝ բարձրաստիճան կաբինետներում. սցենարիստը՝ «Արարատ 73»-ի ֆիլմի և ինտրիգային բացահայտումների մասին

18/02/2020 18:59

Պայքար էր ծավալվում ոչ միայն մարզադաշտերում, այլև՝ բարձրաստիճան կաբինետներում. սցենարիստը՝ «Արարատ 73»-ի ֆիլմի և ինտրիգային բացահայտումների մասին


Այն, ինչ 1973 թվականին կարողացավ անել «Արարատ» թիմը, մինչ այսօր մեր ֆուտբոլային պատմության մեջ անգերազանցելի է: Շուրջ կես դար առաջ կերտած մարզական կենսագրության մասին կինոգործիչները, կարծես, նոր են խիզախում բարձրաձայնել. ամիսներ առաջ «APCinema» կինոընկերությունը հայտարարեց՝ սկսել է «Ոսկե դուբլ» աշխատանքային անվանումով մեծ կինոնախագծի իրականացումը։ Այն լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ է` նվիրված լեգենդար «Արարատ» ֆուտբոլային թիմին, որը դրամատիկ պայքարում նվաճեց ԽՍՀՄ չեմպիոնի ոսկե մեդալն ու ԽՍՀՄ գավաթը։

Իրական իրադարձությունների վրա հիմնված մարզական դրամայի գաղափարի հեղինակը և պրոդյուսերը Վալերի Սահարյանն է, կոպրոդյուսերներն են Հրաչյա Մեսրոպյանն ու Շուշանիկ Արևշատյանը: Սցենարը վստահվել է Էդուարդ Այանյանին, համասցենարիստ է Րաֆֆի Զաքարյանը:

Aysor.am-ը ֆիլմի ընթացքի, ֆուտբոլում առկա կուլիսային պատմությունների, «Արարատցիներին» մարմնավորող դերասանների մասին բացառիկ զրուց է ունեցել Էդուարդ Այանյանի հետ:

- «Արարատ 73»-ի մասին ֆիլմի սցենար գրելու առաջարկն ումի՞ց եք ստացել:

- Առաջարկը ստացել եմ ֆիլմի պրոդյուսեր Վալերի Սահարյանից: Նա մեր ընդհանուր ընկերներից տեղեկացել էր, որ հետաքրքրված եմ ֆուտբոլով: Հանդիպման ընթացքում եկանք համաձայնության ու որոշեցինք աշխատել նման բովանդակություն ունեցող ֆիլմի շուրջ: Պետք է խոստովանեմ, որ այս նախագիծը շատ կարևոր է նաև ինձ համար: Ես ֆուտբոլ շատ եմ սիրում, առավել ևս՝ «Արարատ» թիմի պատմությունը: Հայրս իրենց մեծ երկրպագուն էր, 70-ականների «Արարատ»-ի հետ կապված մեծ արխիվ կա մեր տանը: Այդ տարիներին ես փոքր էի, բայց ինձ միշտ տանում էին մարզադաշտ, կարելի է ասել՝ այդ մթնոլորտում եմ մեծացել: Մի խոսքով, այս առաջարկն իմ սրտով էր…

- Որպես այս ֆիլմի սցենարիստ է նշվում նաև Րաֆֆի Զաքարյանը: Փաստորեն, երկուսո՞վ եք աշխատում սցենարի վրա, դա գործը չի՞ բարդացնում:

- Գիտեք, սցենարային աշխատանքը մի քանի փուլից է բաղկացած. մշակվում է սյուժեն, այնուհետև դա ավելի մանրամասն է գրվում, վերջում էլ վերածվում է բուն սցենարի։ Մշակման փուլում շատ կարևոր է թիմային աշխատանքը, որի ընթացքում մտքերի փոխանակության արդյունքում նոր ու բազմաբովանդակ գաղափարներ են ծնվում: Այդ պրոցեսին ակտիվ մասնակցել է նաև Րաֆֆի Զաքարյանը, սցենարը գրելու բուն փուլում ևս շատ դրվագներ քննարկել ենք նրա հետ միասին: Այնպես որ, այո՛, Րաֆֆին սցենարի համահեղինակ է: Ասեմ, որ սցենարի քննարկումներին միշտ մասնակցել է նաև Վալերի Սահարյանը։

- Անդրադառնալու եք «Արարատ 73»-ի ընդհանո՞ւր պատմությանը, թե՞ միայն հաղթական խաղին:

- 1973թ.-ի գավաթի եզրափակչի հաղթական խաղը վերջին քայլն է, հանգուցալուծումը: Մինչ այդ, թիմն ամբողջ տարի չարչարվել է, պայքարել, խոչընդոտներ հաղթահարել: Թե ի՞նչ էր այդ ժամանակ տեղի ունենում թիմի շուրջ՝ երկրպագուները չգիտեին: Այդ ամենն էլ փորձելու ենք ցույց տալ:

- Ստեղծագործական թիմը վերջերս Ռուսաստանում էր, և՛ այնտեղ, և՛ Հայաստանում հանդիպումներ էր ունենում «Արարատ»-ի լեգենդար ֆուտբոլիստների ու մարզիչների հետ: Դո՞ւք էլ էիք ներկա այդ հանդիպումներին, ինչպե՞ս արձագանքեց ֆուտբոլային հասարակությունն իրենց անցած ուղու մասին ֆիլմ նկարելու մտահղացմանը:

- Անշուշտ, շատ ֆուտբոլիստների ենք հանդիպել, զրուցել: Մեզ համար շատ կարևոր էր նրանցից լսել այն պատմությունները, հիշողությունները, որոնցից կախված է լինելու ֆիլմի հիմնական սյուժեն: Ի վերջո, դա իրենց պատմությունն է…Սակայն, որոշ հանդիպումներ ես բաց եմ թողել. օրինակ, երբ հանդիպում էին Նիկիտա Սիմոնյանի հետ, ցավոք, այդ պահին ես Մոսկվայում չէի: Ինչ վերաբերում է արձագանքին՝ շատ լավ արձագանքեցին, ողջունեցին գաղափարը: Բոլորն ասացին, որ շատ վաղուց էր պետք այս պատմությունն էկրանին հանձնել: Չէ՞ որ սա Հայաստանի մարզական պատմության կարևորագույն ու ամենապայծառ էջերից է, որի մասին այդ ամենն ապրած սերնդի մոտ շատ ջերմ հիշողություններ կան: Նույնիսկ Նիկիտա Սիմոնյանն, ով շատ համեստ մարդ է ու միշտ ասում է՝ «իմ մասին ինչ ուզում եք նկարեք, բայց միայն՝ իմ չլինելուց հետո», ողջունեց մեր գաղափարն ու աջակցեց՝ անկեղծ ու հետաքրքիր պատմություններ հիշելով:

- Միայն մե՞ր ֆուտբոլիստներին եք հանդիպել, թե՞ ամբողջական մթնոլորտը պատկերացնելու համար հանդիպել եք նաև հակառակորդ թիմերի ֆուտբոլիստներին:

- Իրենց չենք հանդիպել, բայց բավականին մեծ ծավալի ինֆորմացիա ենք ուսումնասիրել: Որպես սցենարիստ, ես կարդացել եմ նրանց վերաբերող հրապարակումները, հուշերը, քանի որ ամեն մանրուք կարևոր է այս գործում:

- «Արարատցիները» միայն հուշերո՞վ են կիսվել, թե՞ նաև սցենարական աշխատանքին են մասնակցել, ուղղություն ցույց տվել:

- Ո՛չ, սցենարական աշխատանքին չեն մասնակցել: Կյանքի սկզբունքներից է՝ ամեն մեկն իր աշխատանքով զբաղվի: Մեր ֆուտբոլիստները ժամանակին իրենց գործը հրաշալի են արել, հիմա եկել է ժամանակը, որ մենք մեր գործը պատշաճ մակարդակի մատուցենք: Մենք ինֆորմացիա ենք ստանում, վերլուծում ու թղթին և էկրանին հանձնում:

- Պարոն Այանյան, հանրությանը հաճախ հետաքրքրում է ոչ միայն այն, ինչը խաղադաշտում է տեղի ունենում, այլև կուլիսներից դուրս կատարվողը` միջանձնային հարաբերություններ, սեր և այլն: Արդյոք կկարողանաք էկրաններից այդ հավասարակշռությունը պահել:

- Իհարկե, հնարավոր չէ ստեղծել ֆիլմ միայն մարզական իրադարձությունների շուրջ: Ֆուտբոլային թիմի պատմությունը առանցքն է: Սա լինելու է մարզական դրամա, որի հերոսը «Արարատ 73»-ն է՝ մարզիչ Նիկիտա Սիմոնյանը, ֆուտբոլիստներն ու այն մարդիկ, ովքեր օգնում էին, որպեսզի այդ հաղթանակը կայանա: ՉԷ՞ որ հաղթանակին միտված իրադարձությունները ոչ միայն ֆուտբոլային դաշտում էին ծավալվում, խանգարող բազմաթիվ հանգամանքեր, խնդիրներ կային, որոնք պետք էր հաղթահարել: Կային նաև ուրախ ու պոզիտիվ բաներ… Իհարկե, ֆիլմում իրենց անձնական կյանքին չենք անդրադառնում, բայց փոքրիկ նյուանսներ կան, որոնք շատ կարևոր են: Իրենց պատմած որոշ դրվագներ ֆիլմում տեղ կգտնեն՝ կոռեկտության սահմաններում: Մենք չենք ուզում, որ կենցաղային պատմությունները երկրորդ պլան մղեն ֆուտբոլային իրադարձությունները:

- Ձեզ համար շա՞տ բան բացահայտեցիք այդ տարիների ֆուտբոլային քաղաքականությունից, շա՞տ էին գաղտնիքներն ու ինտրիգները:

- Բնականաբար, այն ժամանակ երկրպագուները տեսնում էին այն, ինչ տեղի էր ունենում մարզադաշտում, բայց թե ի՞նչ խոսակցություններ էին ծավալվում հանդերձարանում՝ չգիտեին: Ի վերջո, այդ թիմ նոր մարդ էր եկել (Նիկիտա Սիմոնյանը 1973 թվականին է նշանակվել «Արարատի» մարզիչ - հեղ.), չգիտեինք՝ ինչպես է մարզիչն իր ֆուտբոլիստների հետ հարաբերություններ կառուցում, միգուցե որոշ ֆուտբոլիստների հետ կոնֆլիկտնե՞ր էին առաջանում…Այդ տարիներին կային բաներ, որ ընդունված չէր ասել. բոլորը գիտեին, որ հատկապես ուկրաինական որոշակի կառույցների կողմից ճնշում կա, փորձում էին այնպես կազմակերպել, որ իրենց թիմը հաղթի: Այսինքն, պայքար էր ծավալվում ոչ միայն մարզադաշտերում, այլև՝ բարձրաստիճան կաբինետներում: Այդ ամենը մենք ֆիլմում ցույց տալու հնարավորություն ունենք:

- Կարծում եմ՝ բարդ է նկարել ֆիլմ այն ժամանակների ու իրադաձությունների մասին, որից հիշողությունները բավական թարմ են ու շոշափելի: Կյանքն արագ տեմպով է առաջ գնացել, կկարողանաք արդյոք 21-րդ դարի 20-ական թվականներին ստանալ 20-րդ դարի 70-ականների մթնոլորտը, որը համոզիչ կլինի 70-ականներից եկող հանդիսատեսի համար:

- Իսկապես՝ բարդ է այդ մթնոլորտը ստանալը, բայց դրա համար ամեն ինչ անելու ենք՝ սկսած մարզադաշտերից մինչև երաժշտություն: Քիչ չի անցել՝ գրեթե 50 տարի, ու այդ հիշողություններն ավելի շատ մեր ծնողների մոտ են թարմ, իրենց երիտասարդ տարիներն են եղել… «Հրազդան» մարզադաշտն ու շրջակա տարածքը շատ են փոփոխվել, բայց կարող են հիմք լինել 70-ականների պատկերը ստանալու համար: Ավելի մեծ խնդիր է Մոսկվայի մարզադաշտը, որտեղ եզրափակիչ հանդիպումն ու «Արարատի» հաղթանակն է եղել: Հիմա այն վերակառուցվել է ու բոլորովին այլ տեսք ունի: Էլ չասեմ, որ մարզադաշտի շրջակա տարածքն այսօր բոլորովին հարմար չէ նկարահանման համար: Եթե մենք ցույց ենք տալիս 70-ականներ, ապա դա պետք է վերաբերի նաև հագուստին, մեքենաներին, կենցաղային իրերին, ի վերջո՝ խոսքին: Մարդիկ այլ կերպ էին խոսում վերջապես: Նույնիսկ ֆուտբոլն էր այն ժամանակ ուրիշ, ֆուտբոլային համազգեստն էր ուրիշ…Այնպես որ, մենք այդ ամենը ուսումնասիրել ենք, մեր թիմին հսկայական աշխատանք է սպասվում, որպեսզի հանդիսատեսը տեսնի այն, ինչ եղել է, և ոչ թե այն, ինչ կա հիմա: Փառք Աստծո, այսօրվա տեխնոլոգիաները թույլ են տալիս նմանատիպ հարցերի լուծումը ստանալ: Մարդիկ, ովքեր կգան կինոթատրոն, չպետք է սխալ իրականություն տեսնեն ու դիսկոմֆորտ զգան. 70-նն անց հանդիսատեսը պետք է ֆիլմը դիտելիս հաճույք ստանա ու հիշի իր երիտասարդությունը, երիտասարդներն էլ պետք է կարողանան «ներսից» տեսնել ու առնչվել անցյալին:

- Քանի որ բավական մեծ փաստագրություն եք հավաքել, արդյունքում՝ ֆիլմը լինելու է գեղարվեստակա՞ն, թե՞ փաստավավերագրական:

- Այս թեմայով վավերագրական ֆիլմեր շատ են եղել, կան ֆիլմեր էլ, որոնք ինչ-որ չափով փոխանցում են այդ մթնոլորտը: Բայց «Արարատ»-ի 70-ական թվականների հաղթանակներին նվիրված գեղարվեստական ֆիլմ մենք երբեք չենք ունեցել: Ու սա կլինի լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ: Մեր խնդիրը չէ՝ ամեն ինչ նույնությամբ ու մանրամասն կրկնել, ֆիլմում կլինեն նաև հորինված փոքրիկ պատմություններ, որոնք շատ մոտ են իրականությանը:

- Ֆիլմի կայացման կարևոր կետերից է նաև ճիշտ ու համոզիչ դերասանական կազմը: Ովքե՞ր են ընդգրկված:

- Դերասանների որոշակի ցանկ է կազմվել, «դրիմ քաստ»-ն արված է: Քանի որ սա միջազգային նախագիծ է, խորհրդային տարիների պատմություն է, «Արարատ»–73-ի մարզիչ Նիկիտա Սիմոնյանն էլ ազգությամբ հայ, բայց Ռուսաստանի ֆուտբոլային իրականությունում լեգենդար անձնավորություն է, մենք նպատակ ենք դրել, որ ֆիլմն ընկալելի ու հետաքրքրի լինի նաև Ռուսաստանի հանդիսատեսին, հետևաբար, շահագրգռված ենք հայ արտիստների հետ ակտիվորեն ընդգրկել նաև ռուս դերասանների: Ստեղծագործական խմբի կազմում ևս կլինեն տարբեր երկրների ներկայացուցիչներ:

- Ի՞նչ լեզվով է լինելու ֆիլմը:

- Նիկիտա Սիմոնյանը ռուսախոս էր, ֆուտբոլիստների հետ ռուսերեն էր շփվում: Ֆիլմում կան բազմաթիվ դրվագներ, որոնք տեղի են ունենում ոչ թե Հայաստանում, այլ Մոսկվայում ու Կիևում: Կան կերպարներ, որոնք հայ չեն, ու, բնականաբար, այդ կերպարները հայերեն չեն խոսելու: Մենք ենթադրում ենք, որ ֆիլմը կարող է երկլեզու լինել, բայց դրա մասին դեռ վաղ է խոսելը: Եվ հետո, եթե, օրինակ, Ֆրանսիացիները ցանկություն հայտնեն ֆիլմը դիտել, մենք այն ֆրանսերեն կթարգմանենք, խնդիր չէ (ժպտում է- հեղ.):

- Հերոսների անունները պահպանվելո՞ւ են, ֆիլմում լսելու ենք նույն անուններն, ովքեր «Արարատ 73»-ո՞ւմ էին:

- Այո՛, բոլոր ֆուտբոլիստների հերոսներն իրենց անուն-ազգանուններով են հանդես գալու:

- Պարոն Այանյան, զրույցի սկզբում նշեցիք, որ մանկուց ֆուտբոլային մթնոլորտում եք մեծացել: Ընտանիքում ֆուտբոլի հետ անմիջական առնչություն ունեցող մարդիկ կա՞ն:

- Հայրս որոշ ժամանակ մանկապատանեկան ֆուտբոլի մարզիչ է եղել, ինքն էլ միշտ խաղացել է տարբեր սիրողական թիմերում: Կար ժամանակ, որ ես էլ էի ֆուտբոլով զբաղվում, բայց մասնագիտական այս ճանապարհն ընտրեցի, ինչի համար երբեք չեմ փոշմանել։ Ասեմ, որ մինչև հիմա էլ հետաքրքրված եմ ֆուտբոլով: Ճիշտ է, մեր հայկական ֆուտբոլը վերջին տասնամյակներին չի ոգեշնչում, բայց եվրոպական, մասնավորապես՝ անգլիական ֆուտբոլ շատ եմ սիրում:

- Իսկ «Արարատ 73»-ում կուռք ունե՞ք:

- 1973թ.-ին ես շատ փոքր էի, թիմի ֆուտբոլիստներին ավելի ուշ հասցրեցի տեսնել դաշտում: Հետո իրենց խաղերի մասին բազմաթիվ պատմություններ լսեցի, կարդացի, ուսումնասիրեցի… Եթե անկեղծ՝ ինձ համար միշտ առանձնանում էր Արկադի Անդրեասյանը, նա համաշխարհային կարգ ունեցող ֆուտբոլիստ էր: Իսկ այսօրվա ֆուտբոլային աստղերի մեջ ես կուռք չունեմ։

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 10:50 Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները Այսօր, 10:33 Սատարումս ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակիցներին և, առհասարակ, այս ողբերգությունից տուժած բոլոր անձանց. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:14 Երևան-Գյումրի ճանապարհին մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշներին և բռնկվել․ վարորդը հոսպիտալացվել է Այսօր, 09:51 Պաշտոնատար անձանց նկատմամբ իրենց ազդեցությունն օգտագործելու միջոցով 16 հազար ԱՄՆ դոլար ստացած երկու անձանց վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան Այսօր, 09:29 Շիրակում, Թալինի տարածաշրջանում, Հրազդանում, Չարենցավանում և Երևան-Սևան, Նիգավան-Ռյա Թազա ավտոճանապարհներին մառախուղ է Այսօր, 09:18 «Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով՝ ձերբակալել են, հետո բաց թողել Այսօր, 09:15 «Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն Այսօր, 09:13 «Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն 10/01/2025 22:27 «Ինչ- որ մեկի ոչ առողջ գլխում ծագել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպիտի օգտվի օրենքով սահմանված ծառայությունից»․ Բաբայանը ներկայացրեց ձերբակալությունների բուն պատճառը 10/01/2025 22:11 Ցուրտ և տաք օդային հոսանքների շփումից առաջացել է ջրային գոլորշիների խտացում՝ արտահայտվող խիտ մառախուղի տեսքով․ ՀՀ տարբեր բնակավայրերի միջև առաջացել է նաև ջերմաստիճանային զգալի տարբերություն 10/01/2025 21:59 Կեսօրից սկսած՝ ոստիկանությունը «Հայրենիք» կուսակցության շենքի դիմաց «պոստեր» էր տեղակայել, մեզ հետևում էին․ Արսեն Բաբայանը մանրամասներ է հայտնում իր ու ընկերների ձերբակալությունից (Տեսանյութ) 10/01/2025 21:32 Երևանի Հրազդանի կիրճից քրեական ոստիկանություն են տեղափոխել Արթուր Վանեցյանին սպասարկող մեքենան 10/01/2025 21:24 Իշխանությունների թիրախում Արթուր Վանեցյա՞նն է 10/01/2025 21:09 Թրյուդոն Թրամփին կատակով առաջարկել է Կանադան փոխանակել ԱՄՆ նահանգներից մեկնումեկի հետ 10/01/2025 20:49 «Մեզ ձերբակալել էր քրեական ոստիկանության քրեական ենթամշակույթի դեմ պայքարի բաժինը»․ Իրավապաշտպան Արսեն Բաբայան 10/01/2025 20:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ 10/01/2025 20:18 Կիսապաշտպան Հարությունյանը պայմանագիր է կնքել մոսկովյան «Լոկոմոտիվի» հետ 10/01/2025 19:56 Մառախուղը Հայաստանի մարզերում խտացել է 10/01/2025 19:39 Լեզուն՝ աղեստամոքսային տրակտի հիվանդությունների «հայելի» 10/01/2025 19:23 Զախարովան Զելենսկուն «արյունարբու հրեշ» է անվանել 10/01/2025 19:08 27-ամյա կալանավորը գիշերը կախվել է «Արթիկ» ՔԿՀ-ի բանտախցում 10/01/2025 18:51 Արմեն Գրիգորյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ է հանդիպել 10/01/2025 18:40 Այս պահին ես, որպես փաստաբան, իրականացնում եմ ընկերներիս իրավունքների պաշտպանությունը․ Բաբայան 10/01/2025 18:28 Ոստիկանները, որոնք աբսուրդային կասկածով մարդկանց թեկուզ կարճ ժամանակով ձերբակալում են, պե՞տք է պատասխանատվության ենթարկվեն, թե՞ ոչ․ Մելիքյան (Տեսանյութ) 10/01/2025 18:14 Ոստիկանությունն Արսեն Բաբայանին ազատ է արձակել, ընկերներին՝ ոչ 10/01/2025 18:07 Կալիֆորնիայում հրդեհը մարող ինքնաթիռը բախվել է անօդաչու թռչող սարքին 10/01/2025 17:52 Արսեն Բաբայանին և ընկերներին ձերբակալել են «ապօրինի զենքի կասկածով»․ Անգամ կարիք չեմ տեսնում կարծիք հայտնել, թե ի՜նչ աստիճան աբսուրդային է այդ «կասկածը»․ Մելիքյան 10/01/2025 17:45 Իրավապաշտպան Արսեն Բաբայանին ու նրա ընկերներին ձերբակալել են 10/01/2025 17:32 Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի մարզերում մառախուղ է 10/01/2025 17:16 Թվային տեխնոլոգիաների ոլորտում կայացած հայկական ընկերությունը, հնարավոր է, ներդրումներ իրականացնի Աֆրիկայում. հարցազրույց գործարար Աշոտ Ուլիխանյանի հետ 10/01/2025 17:05 Ռուսաստանն ու Բելառուսը համատեղ զորավարժություններ են անցկացնելու՝ 13 000-ից ավելի զինվորականների մասնակցությամբ 10/01/2025 16:49 Փաշինյանը նախաձեռնել է Հայաստանի համար կործանարար նոր օրակարգ․ Դանիելյան 10/01/2025 16:33 Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը. մոպեդավարը հոսպիտալացվել է 10/01/2025 16:25 2024թ. հունվար-դեկտեմբերին բենզինի գներն աճել են 14.8%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 10/01/2025 16:06 Կարագի գինն աճել է 9.1%-ով, սուրճինը՝ 16.2, բանջարեղենի ապրանքախմբում արձանագրվել է 9.7% գնաճ. Վիճակագրական կոմիտեն 2024թ․ սպառողական գների ինդեքս է հրապարակել 10/01/2025 15:56 Պեսկովը Լիտվան անվանել է թշնամական երկիր՝ տարածքային հավակնություններով 10/01/2025 15:47 Ինքնավթարի հետևանքով 68-ամյա Սուսանը տեղում մահացել է 10/01/2025 15:43 Սանկտ Պետերբուրգում շտապ հոսպիտալացվել է Միխայիլ Բոյարսկին 10/01/2025 15:39 Տեղեկությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է 10/01/2025 15:35 «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Արարատ Միրզոյան 10/01/2025 15:28 ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հայտարարություններով Հայաստանն այս պահին մանիպուլացնում է տնտեսական դաշտում. Սուրեն Պարսյան 10/01/2025 15:13 Այս պահին թե՛ դատական, թե՛ իրավական փաստ կամ հիմք չկա՝ Ամուլսարի շահագործման գործընթացը կասեցնելու. Սիմիդյան 10/01/2025 15:03 Ռուբեն Ռուբինյանն ու Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 10/01/2025 14:56 Քրեակատարողական ծառայության պետը ՄԻՊ-ին ներկայացրել է «Արմավիր» ՔԿՀ-ում առկա խնդիրները 10/01/2025 14:54 Մի քիչ հստակ ասեմ՝ ինձ գործից չեն հանում, ժողովո՛ւրդ. Հակոբ Սիմիդյան 10/01/2025 14:48 Արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ կառավարության ղեկավարին. բացառում եմ, որ Փաշինյանը մայրաքաղաքի տրանսպորտի կտրուկ թանկացման վերաբերյալ կարծիք չունենա. Մարության 10/01/2025 14:44 Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Պեսկով 10/01/2025 14:38 Այո՛, նպատակ ունեինք 2024-ին մեծացնել անտառտնկման մակերեսը, բայց ֆինանսական խնդիրների պատճառով չկարողացանք. Նախարար 10/01/2025 14:33 Տիեզերք է ուղարկվել «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը 10/01/2025 14:28 Հայաստանը շարունակելու է իր աջակցությունը Լիբանանում, մասնավորապես ՅՈՒՆԻՖԻԼ-ի շրջանակներում հայկական խաղաղապահ զորախմբի գործուն մասնակցությամբ. Փաշինյան 10/01/2025 14:21 Հայկ Սարգսյանի ու Հայկ Ղալումյանի միջև քաշքշուկ չի եղել, հանդիպումից հետո խոսել են, մարդիկ այլ տպավորություն են ստացել. Հակոբ Սիմիդյան 10/01/2025 14:10 Մենք արձանագրում ենք՝ Փաշինյանը նպաստում է խաղաղության գործընթացում դրական առաջընթացին. Թուրքիայի ԱԳ նախարար 10/01/2025 13:55 Խորեն Հովհաննիսյանն այսօր նշում է ծննդյան 70-րդ տարեդարձը 10/01/2025 13:51 ՀՀ-ն և Ադրբեջանը մշտական համաձայնագիր պետք է ստորագրեն․ Թուրքիայի ԱԳ նախարար 10/01/2025 13:46 Պաշտոնական Անկարան կարծում է, որ Բաքուն և Երևանը կհամաձայնեցնեն խաղաղության համաձայնագրի մնացած կետերը 10/01/2025 13:41 ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը 10/01/2025 13:36 Լոս Անջելեսի Քենեթի հրդեհի բռնկման մեջ կասկածվողին ձերբակալել են 10/01/2025 13:24 Ոստիկանություն դիմած անձը հայտնել է, որ զարդատուփից անհետացել են 2,5 մլն դրամի համարժեք ոսկյա զարդեր 10/01/2025 13:21 Գործող իշխանությունն անընդհատ փորձում է տակնուվրա անել որոշ սկզբունքներ. Մինասյան (Տեսանյութ) 10/01/2025 13:09 Ճաշակին համապատասխան՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ պետք է օրհներգի տողերը փոխեն. Գեղամ Մանուկյան (Տեսանյութ) 10/01/2025 12:52 Եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ են դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում. Կիրակոսյան (Տեսանյութ) 10/01/2025 12:48 Մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել Ջալալ Հարությունյանին, փաստաբանը, սակայն, պնդում է՝ դատարանում ապացուցվել է ՊԲ նախկին հրամանատարի անմեղությունը 10/01/2025 12:44 Շիրակում բախվել են «Howo» բեռնատարն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 5 տուժած 10/01/2025 12:36 Ալիևի հասցեին հնչեցված վիրավորական արտահայտությունների համար Բաքուն բողոք է հղել Մոսկվային 10/01/2025 12:25 Դոլարի առքի միջին գինը 393 դրամ է. տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում 10/01/2025 12:23 Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին Nissan-ը հայտնվել է ձորակում. հինգ վիրավոր կա 10/01/2025 12:20 Wejhatt թերթը Հայաստանը նկարագրել է որպես արկածների և ճանապարհորդությունների նոր զբոսաշրջային վայր 10/01/2025 12:18 Ողջունում եմ Հայաստանի կառավարության որոշումը՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ. ԵԽ պատգամավոր 10/01/2025 12:12 Աշխատաժամանակի տևողության կրճատումը «աշխատանք և ընտանիք» հավասարակշռությանն է միտված. ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ 10/01/2025 11:59 Այս տարի ավելի շատ մարդ է Նոր տարին անցկացրել Հայաստանից դուրս, Փաշինյանը տեղյակ չէ՝ ինչ է կատարվում․ Առաքելյան 10/01/2025 11:46 Ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին 10/01/2025 11:41 Աշխատաժամանակի կրճատումը նաև բիզնեսի շահից է բխում. փոխնախարար 10/01/2025 11:30 ՆԳՆ-ն հրապարակել է սկուտերների, սքեյթբորդների երթևեկության կանոնները 10/01/2025 11:26 1 օրում հանրապետությունում արձանագրվել է 5 ՃՏՊ․ 1 մարդ զոհվել է, 8-ը՝ վիրավորվել 10/01/2025 11:20 «Հեռու եմ». Սիրուշոն նոր երգ է ներկայացրել (Տեսանյութ) 10/01/2025 11:15 Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից 10/01/2025 11:09 Կալիֆորնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 10-ի 10/01/2025 11:04 Ալիևի ելույթից հետո մենք ապրում ենք նոր պայմաններում, պետք չի ձևեր թափել. Վահե Հովհաննիսյան 10/01/2025 10:57 43 խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրվել է ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտում 10/01/2025 10:40 Գևորգ Պապոյանն այցելել է Եղիպատրուշ 10/01/2025 10:33 Լոս Անջելեսում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի 10/01/2025 10:30 Փաշինյանը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 10/01/2025 10:28 Փետրվարի 1-ից ներգաղթային վիզայի բոլոր հարցազրույցները կանցկացվեն կեսօրին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն 10/01/2025 10:20 Վլադիմիր Վարդանյանն ու Արարատ Միրզոյանը կասկածվում են Ցեղասպանության գրադարանից գրքեր գողանալու մեջ․ Դեմոյան 10/01/2025 10:13 Տիգրան Ավինյանը հանդիպել է «Հաղթանակ» թաղամասի բնակիչների հետ 10/01/2025 09:53 ԵԱՏՄ-ից ՀՀ-ի հեռացումը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական լուրջ խնդիրներ է պարունակում և ուղիղ կապվածություն ունի ՀՀ անվտանգության հետ 10/01/2025 09:39 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում 10/01/2025 09:34 Թրամփը հայտարարել է Պուտինի հետ հանդիպման մասին 10/01/2025 09:24 Լարսը բաց է 10/01/2025 09:21 Աբովյանի և Թումանյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է 10/01/2025 09:09 «Փաստ». Ինչ նոր պաշտոնանկություններ են սպասվում առաջիկայում, ովքեր են լքելու պաշտոնները 10/01/2025 09:07 «Ժողովուրդ». ՄԻԵԴ-ը Աննա Դանիբեկյանի գործը կքննի առաջնահերթության կարգով 10/01/2025 09:05 «Փաստ». Ասֆալտի հարցում էլ են այս իշխանությունները ձախողվել 10/01/2025 09:03 «Ժողովուրդ». Ովքեր ներկա չեն եղել Ալեն Սիմոնյանի ծննդյան խնջույքին 10/01/2025 08:56 2025թ. առաջին վեց օրերի տվյալներով 2024-ի նույն օրերի համեմատ օդային տրանսպորտով ՀՀ ժամանած ուղեւորների թիվն աճել է 19.8 տոկոսով․ Փաշինյան 10/01/2025 08:52 «Ժողովուրդ». 218 հազար անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձանց աշխատավարձից կփոխանցվի վարկի մարմանը 09/01/2025 22:20 Ռուսաստանը համարում է, որ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելով՝ Հայաստանը դադարեցնում է մասնակցությունը ԵԱՏՄ-ին․ «Մեր տնտեսական քաղաքականությունը Հայաստանի հետ կառուցելու ենք՝ այս հանգամանքից ելնելով» 09/01/2025 21:59 «Վշտացած ենք Կալիֆորնիայում հրդեհների մասին լուրերից»․ ԱԳՆ 09/01/2025 21:49 57-ամյա տղամարդու տան խուզարկությամբ ափիոնի փաթեթներ են հայտնաբերվել 09/01/2025 21:30 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն հավաքագրել է 90,990,000 դրամ․ Քաղաքապետարանի մամուլի խոսնակ

Տվյալ բաժնի վերջին նյութերը